Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Էրատոն Վիեննայում

Էրատոն Վիեննայում
27.07.2024 | 14:11

Ավստրիայում երկու անգամ ամոթալի իրավիճակում եմ հայտնվել:

Նախ` Վիեննայի օդանավակայանում սահմանապահն անձնագրերը ստուգելուց հետո դրանք ոչ թե հետ էր տալիս, այլ հետ էր շպրտում:

Երկրորդ` Վիեննայի հայտնի թանգարաններից մեկում կար Էրատոյի արձանը:

Սահմանապահը նկատողությունից հետո փոխեց իր վերաբերմունքը ՀՀ անձնագրերի հանդեպ, իսկ Էրատոյի նկատմամբ հայազգի բնակչության վերաբերմունքն այլևս չի փոխվի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ